National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.04.2021
Փոփոխություններ եւ լրացումներ՝ «Պետական տուրքի մասին» եւ կից այլ օրենքներում
1 / 4

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկվել է վերաձեւակերպել արտարժույթով պահանջի դեպքում պետական տուրքի չափին վերաբերող դրույթը. պետական տուրքը կհաշվարկվի հայցադիմումը կամ բողոքը ներկայացնելուն նախորդող օրացուցային օրը ԿԲ-ի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով: Դրանով լուծվում է դատարանների մատչելիության խնդիրը:

Սահմանվել է պետական տուրքից ազատման նոր արտոնություն՝ ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած զինծառայողին, քաղաքացուն անհայտ բացակայող եւ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով: Ռազմական գործողությունների հետեւանքով զոհված անձանց ժառանգության ընդունման դիմումների հարցերով եւս արտոնություն է սահմանվել:

Փոխնախարարի խոսքով՝ պատգամավոր Արթուր Դավթյանի առաջարկների մի մասն ընդունվել է: Առաջարկվում էր 100.000 դրամ պետական տուրք սահմանել օտարերկրյա արբիտրաժային վճիռների եւ դատական ակտերի ճանաչման հարցերով: «Մենք կարծում ենք, որ մեծ գումար է: Առաջարկել ենք 50.000 դրամ արբիտրաժի դեպքում, 20.000 դրամ՝  դատական ակտերի»,-ասաց Դանիելյանը:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն առաջարկեց անհայտ բացակայող ճանաչելու հարցով հայցադիմում ներկայացնելու արտոնության համար ավելի կարճ ժամկետ նախատեսել, օրինակ՝ 10-օրյա, ինչին դրական արձագանք տվեց փոխնախարարը. «Ավելի կարճ ժամկետում ուժի մեջ մտնելու հնարավորություն կնախատեսենք: Կառաջարկեի դիտարկել մնացած արտոնությունները եւս ավելի կարճ ժամկետում ուժի մեջ մտնելու հարցը: Քանի որ մենք ընտրությունների նախաշեմին ենք, եւ դիտորդական առաքելություններ իրականացնող կազմակերպությունների կողմից դատարան դիմելու դեպքում եւս արտոնություն է սահմանված, կարելի է այդ արտոնություններն ավելի շուտ ուժի մեջ մտցնել, քան 6-ամսյա ընդհանուր ժամկետը»,-ընդգծեց փոխնախարարը:

Հարակից զեկույցում պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկեց կողմ քվեարկել:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am